ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀԱՅԿԱԿԱՆ VITIS ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱ

ՆԱԽԱԲԱՆ

Հայաստանի Vitis տվյալների բազան ստեղծվել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային Կենսաբանության ինստիտուտի և Գերմանիաի Դաշնության Խաղողի սելեկցիայի ինստիտուտի (Julius Kühn-Institut, Institute for Grapevine Breeding Geilweilerhof) հետ համատեղ նախագծի շրջանակում:

Հայ-գերմանական գիտական համագործակցության գլխավոր նպատակն էր ՀՀ Խաղողի ազգային կոլեկցիոն այգում պահպանվող մշակովի խաղողի և նրա վայրի ցեղակիցների համապարփակ բնութագրումը: Նախագծի գիտական խնդիրներն էին՝ i) Ձեռք բերված գիտական և գործնական հմտությունների կիրառմամբ ապահովել Vitis-ի գենետիկական ռեսուրսների երկարատև պահպանում ՀՀ տարածքում ii) Իրականացնել գենետիկական ելանյութի հստակ նույնականացում, բացառելու համար սորտերի ոչ ճշգրիտ «նույնանուն» և «համանուն» նշումները, որոնք նպաստում են սորտերի չկանոնակարգված փաստագրմանը և հանգեցնում գենետիկական բազմազանության պահպանման խնդիրների: iii) Իրականացնել ֆենոտիպային և գենոտիպային անձնագրավորում՝ Խաղողի ազգային կոլեկցիոն այգում պահպանվող յուրաքանչյուր սորտի և վայրի ցեղակցի համար iv) Համագործակցային հետազոտության արդյունքում ստեղծված սորտային անձնագրերը ներբեռնել Vitis International Variety Catalogue (www.vivc.de) և European Vitis Database (www.eu-vitis.de) :

Հայաստանի Vitis տվյալների բազան խաղողի գենետիկական ռեսուրսների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն պարունակող առաջին գիտական կայքն է, որը ներառում է ՀՀ Խաղողի ազգային կոլեկցիոն այգում պահպանվող յուրաքանչյուր գենոտիպի iընդհանուր անձնագրային տվյալներ՝ (FAO/Bioversity Multi-Crop Passport Descriptors), iiգենոտիպային անձնագիր՝ միկրոսատելիտային գենետիկական նիշերի կիրառմամբառաջադրված եվրոպական GrapeGen06 նախագծի կողմից (VVS2, VVMD5, VVMD7, VVMD25, VVMD27, VVMD28, 

VVMD32, VrZAG62, VrZAG79) և  iiiամպելոգրաֆիական բնութագիր՝ OIV նկարագրիչների կիրառմամբ ((Descriptors for grapevine Vitis spp.) http://www.ecpgr.cgiar.org/fileadmin/bioversity/More_pubs/393_Descriptors_for_grapevine__Vitis_spp._.pdf):

Գիտական նախագիծի իրականացումը ֆինանսավորվել է ՀՀ Գիտության կոմիտեի և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից, իսկ կայքի ստեղծումը՝ ՀՀ Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ: ՀՀ խաղողի ազգային կոլեկցիոն այգին հիմնադրվել է 2016 թ-ին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ: